
«Trik Trak Radio»-ն (TrikTrak.ca) հայկական առցանց ռադիոկայան է Մոնրեալից (Կանադա), որը 2010-ի դեկտեմբերից շուրջօրյա հեռարձակում է երաժշտություն հայերեն, անգլերեն, արաբերեն, հունարեն, պարսկերեն և ռուսերեն։ Կայանը ներկայացնում է շաբաթական թոք-շոուներ, հայկական ժամանցային նորություններ, միջոցառումներ և հայտնիների ուղիղ հարցազրույցներ։